Ford-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆ
Աշխարհ
Ford Motor-ը նախատեսում է 2030 թվականից Lincoln ապրանքանիշի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից տեղափոխել ԱՄՆ։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին Reuters-ին հայտնել է, որ որոշումը պայմանավորված է առաջին հերթին ԱՄՆ-ի սահմանած բարձր մաքսատուրքերով և ամերիկյան ավտոարտադրությունն ընդլայնելու ծրագրերով։
Ներկայում Չինաստանից ԱՄՆ ներմուծվող Lincoln Nautilus-ի նկատմամբ գործում է 52,5 տոկոս մաքսատուրք։ Ֆարլիի խոսքով՝ հենց մաքսային քաղաքականությունն է դարձել արտադրությունը տեղափոխելու հիմնական պատճառը։ Որոշման վրա ազդել են նաև ԱՄՆ-ում գործող սահմանափակումները, որոնք արգելում են չինական որոշ տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործումը երկրում վաճառվող ավտոմեքենաներում։
ԱՄՆ-ում արտադրվելիք Lincoln-ները նախատեսված կլինեն հիմնականում ներքին շուկայի համար, սակայն Ford-ը դեռ չի հայտնել, թե կոնկրետ որ գործարաններում կկազմակերպվի դրանց արտադրությունը։ Ընկերությունն արդեն ԱՄՆ-ում արտադրում է Lincoln Navigator և Aviator մոդելները, որոնք նաև արտահանվում են Կանադա, Մեքսիկա և Մերձավոր Արևելքի երկրներ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է