Փաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնա
Հայաստան
Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի նկատմամբ կոշտ որոշումների գնալ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։
Փաշինյանի խոսքով՝ Երևանը նախընտրում է հարցերը լուծել բարեկամական մթնոլորտում՝ փոխադարձաբար հասկանալով և հաշվի առնելով կողմերի շահերը։ Որպես հնարավոր լուծում վարչապետը նշել է Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքների ամբողջական կամ մասնակի վաճառքը։ Նրա խոսքով՝ հնարավոր են նաև բաժնետերերի այնպիսի տարբերակներ, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի՝ միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությանը։
Հայկական երկաթուղին ներկայում կոնցեսիոն կառավարմամբ շահագործում է ռուսական կողմը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցով։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել գործող կառավարման տրամաբանությունը, որպեսզի հնարավոր պատժամիջոցները չխոչընդոտեն երկրի երկաթուղային համակարգի զարգացմանը, գրում է «ԼԵնտա.ռու» -ն ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է