Սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում
Հայաստան
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։
Առանձին հատվածներում տեղումները կարող են լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին վայրերում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էական փոփոխություն չի կրի։
Երևանում ևս օգոստոսի 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 18-23 մ/վ-ի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +31…+33 աստիճան, իսկ երեկոյան՝ +26…+28 աստիճան։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է