NASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերը
Աշխարհ
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, կրկին հերքել է սոցիալական ցանցերում տարածված պնդումները, թե օգոստոսի 12-ին Երկրի ձգողականությունը պետք է մի քանի վայրկյանով անհետանար։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Սոցիալական ցանցերում տարածված դավադրության տեսության համաձայն՝ ենթադրյալ գրավիտացիոն անոմալիան կարող էր տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ։ Պնդման հեղինակները հղում էին անում իբր գաղտնազերծված «Խարիսխ» նախագծին, որի շրջանակում NASA-ն, ըստ նրանց, նախապատրաստվել էր հնարավոր աղետին և ստորգետնյա ապաստարաններ կառուցել։ NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման երևույթը ֆիզիկապես անհնար է։
Գործակալության պարզաբանմամբ՝ Երկիրը կարող էր կորցնել ձգողականությունը միայն այն դեպքում, եթե ամբողջ երկրային համակարգը կորցներ իր զանգվածը։ NASA-ն նաև ընդգծել է, որ Արեգակի ամբողջական խավարումը Երկրի ձգողականության վրա որևէ արտասովոր ազդեցություն չի ունենում։ Օգոստոսի 12-ին կանխատեսված ժամին որևէ գրավիտացիոն անոմալիա չի արձանագրվել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է