Բացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմա
Հասարակություն
Խարդախները մեսենջերներով օգտատերերին ուղարկում են հղումներ կամ ֆայլեր՝ ներկայացնելով դրանք որպես տեսանյութ, իսկ իրականում դրանց միջոցով փորձում են հասանելիություն ստանալ առցանց բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին։ Այս մասին RT-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Թվային Ռուսաստան» նախագծի դաշնային համակարգող Անտոն Նեմկինը։
Նրա խոսքով՝ նման հաղորդագրությունները հաճախ ուղարկվում են ծանոթ մարդկանց անունից, որոնց հաշիվները նախապես կոտրված են լինում։ Առաջին հայացքից անվնաս հղման կամ ֆայլի հետևում կարող է թաքնված լինել վնասաբեր ծրագիր։ Նեմկինը խորհուրդ է տվել նման հաղորդագրություն ստանալիս այլ եղանակով կապ հաստատել ուղարկողի հետ և ճշտել՝ արդյոք նա իսկապես ուղարկել է տվյալ հղումը կամ ֆայլը։
Պատգամավորը նաև զգուշացրել է չտեղադրել այնպիսի հավելվածներ, որոնք առաջարկվում են նման հղումներ բացելուց հետո, և չտրամադրել դրանց լրացուցիչ թույլտվություններ։ Նա ընդգծել է, որ անհայտ հավելվածներում ոչ մի դեպքում չի կարելի մուտքագրել բանկային քարտի տվյալներ, մուտքանուններ, գաղտնաբառեր կամ կարճ հաղորդագրությամբ ստացված հաստատման ծածկագրեր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է