Հայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է Ալմաթիում
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հանդիպել են Ալմաթիում՝ քննարկելով հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստանի շուկա մատակարարման հետ կապված խնդիրները։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ՌԴ շուկա հայկական գյուղմթերքի մատակարարումների վերսկսման հիմնական պայմանը ներմուծվող արտադրանքի անվտանգության ապահովումն է։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության գնահատմամբ՝ հայկական արտադրողները պետք է ապահովեն սեփական հումքի օգտագործումը, պատշաճ վերահսկողություն իրականացնեն պեստիցիդների նկատմամբ և ապահովեն մատակարարումների ամբողջական հետագծելիությունը։
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում գործող պարտադիր պահանջների պահպանման և վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցեր։
Ռուսական կողմը նշել է, որ սահմանված պահանջների կատարումը կարևոր պայման է հայկական արտադրանքի մատակարարումները ռուսական շուկա վերականգնելու համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է