Նիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էր
Աշխարհ
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը պատմել է ավստրալացի հայտնի երգիչ Քիթ Ուրբանից բաժանվելու մասին։ Զույգը ամուսնացած էր 19 տարի։ Բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ իրադարձությունների նման զարգացում չէր սպասում։
Ամուսնալուծության հայցը ներկայացրել է հենց Քիդմանը՝ որպես պատճառ նշելով անհաշտ տարաձայնությունները։ Նախկին ամուսինները պայմանավորվել են երեխաների համատեղ խնամակալության շուրջ, ինչպես նաև որոշել են միմյանց ալիմենտ չվճարել։
«Ես այլ կերպ էի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու իմ կյանքը, բայց հիմա այն այսպիսին է։ Դու ծրագրեր ես կազմում, պատկերացնում՝ ինչպես պետք է ամեն ինչ լինի, իսկ հետո ստիպված ես հարմարվել։ Ապագան հիմա ինձ համար ամբողջովին անհայտ է»,— ասել է Քիդմանը։
Քիդմանի և Ուրբանի բաժանման մասին հայտնի էր դարձել դեռ 2025 թվականի սեպտեմբերին։ Զույգն ամուսնացել էր 2006 թվականին և ունի երկու դուստր՝ Սանդեյ Ռոուզը և Ֆեյթ Մարգարեթը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է