Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար
Հայաստան
Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել Հայաստանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված նոր հատուկ կացարան։ Համապատասխան որոշումն ընդունել է Կառավարությունը։
Որոշմամբ՝ Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։
Գույքի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 313 մլն 219 հազար 658 դրամ։
Որոշման հիմնավորման համաձայն՝ տարածքում նախատեսվում է կառուցել Հայաստանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր հատուկ կացարան։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է