Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Հասարակություն
Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է, և Դարիալի սահմանային անցակետը շարունակում է աշխատել սովորականի պես։
Հաղորվում է, որ Ժամը 18-ից ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ավտոմատ համակարգը։
Մաքսակետի ամբողջ անձնակազմը անմիջապես տարհանվել են։ Որպես կանխարգելիչ միջոց՝ Գվելեթի գյուղի մոտ ամբողջությամբ դադարեցվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է