«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մենք գրել էինք, որ հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն։
Ինչպես հայտնի է, Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները։ Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, եւ նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերեւս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը եւ մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու իր գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել