Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան 

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին Արմեն Գրիգորյանի հրաժեշտից հետո իշխող ուժի սորոսական հատվածը երեկ սգի մեջ էր, իսկ ծպտյալ ռուսամետները՝ ցնծության։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամենակարկառուն սորոսական Արմեն Գրիգորյանը երեկ չվերանշանակվեց իր պաշտոնում` նրան կփոխարինի Ազգային ժողովի պաշտոնաթող նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չնայած տեղեկություններ կան, որ Փաշինյանը հատուկ Ալեն Սիմոնյանի համար է զոհաբերել Արմեն Գրիգորյանին, քանի որ որեւէ այլ հարմար պաշտոն չի գտել նրա համար, սակայն այս նշանակումը իշխող թիմում աշխարհաքաղաքական մասշտաբի վերլուծությունների առիթ էր դարձել։

Ալեն Սիմոնյանի համար քննարկվում էր փոխվարչապետի կամ հանրապետության նախագահի պաշտոններին նշանակելու հարցը, սակայն Փաշինյանը մերժել է, նախ, որովհետեւ չի ցանկացել նեղացնել առողջական խնդիրներ ունեցող Վահագն Խաչատուրյանին, իսկ փոխվարչապետի պաշտոնում էլ գիտի, որ Ալեն Սիմոնյանը չի ձգի` դա գրեթե շուրջօրյա աշխատանք է պահանջում եւ բոլորովին այլ գիտելիքներ, բայց չէր էլ ուզում նեղացնել իր հավատարիմ զինակցին, որ բոլոր ժամանակներում հնազանդորեն վարկաբեկվել է հանուն թիմի ու Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, գտել են այս լուծումը․ սա, իհարկե, ոչ այնքան հեղինակավոր պաշտոն է, ժամանակին Արթուր Բաղդասարյանն էր այն զբաղեցնում` Սերժ Սարգսյանին մատուցած ծառայություններից հետո: Հանուն արդարության պետք է նշել, որ Արմեն Գրիգորյանն իր գործունեությամբ բավականին կշիռ է տվել այդ պաշտոնին՝ մասնակցելով խաղաղության գործընթացի բանակցություններին եւ մինի ԱԳՆ դարձնելով իր ղեկավարած կառույցը` անգամ երբեմն ստվերում թողնելով Արարատ Միրզոյանին։

Սակայն որոշ շրջանակներ, ինչպես նշեցինք, այս փոփոխությունից հեռուն գնացող հետեւություններ են անում։ Իշխանական ռուսամետները թեթեւացած շունչ են քաշում՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը վերջապես քայլեր է անում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները շտկելու ուղղությամբ, եւ սա է պատճառը, որ ազատվում է սորոսական Արմեն Գրիգորյանից, որին, ի դեպ, տարիներ առաջ նույն ռուսական շրջանակների պահանջով Փաշինյանը չկարողացավ նշանակել արտգործնախարար, անգամ՝ փոխնախարար, քանի որ ՌԴ-ում նրան Արեւմուտքի շպիոն էին համարում եւ կատեգորիկ դեմ էին այս նշանակմանը։ Իհարկե, Ալեն Սիմոնյանն էլ արդեն ռուսամետ գործչի համբավ չունի, որովհետեւ վերջին տարիներին մինչեւ վերջին խազը փչացրել է հարաբերությունները ռուս գործընկերների հետ` նիկոլական թեզեր կրկնելով, սակայն նա չունի նաեւ «յառի» սորոսականի կոչում, ինչն Արմեն Գրիգորյանի այցեքարտն էր։

Մենք գրել էինք, որ իշխող թիմում մեծ անհանգստություններ կան, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվում է, եւ առաջիկայում խոշոր սանկցիաների նոր ալիք է սկսվելու, մտածում են, թե Փաշինյանը որոշակիորեն «զադնի է դնում» կադրային այս փոփոխությամբ, եւ ամեն բան դեռ կորած չէ։ Նույն վարկածին համաձայն են նաեւ իշխող թիմի սորոսականները, որոնք երեկ պատերի տակ բմբլում էին Փաշինյանին՝ Ռուսաստանի գիրկը թռչելու համար։ Չի բացառվում, որ առաջիկայում կոշտ, քննադատական ելույթներ հնչեն ԱԺ ամբիոնից, եւ փորձեն կրկին վերականգնել իրենց փայաբաժինն իշխանությունում։

Դե իսկ Արմեն Գրիգորյանը, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի որեւէ եվրոպական հեղինակավոր երկրում, նշվում է Մեծ Բրիտանիան, չնայած այնտեղ գործող դեսպան կա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Ամենադիտված