Անձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հայաստան
Երևանում օգոստոսի 14-ի գիշերը և երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 17-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օգոստոսի 15-16-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կարող են լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վրկ, իսկ ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։
Օգոստոսի 14-18-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել