Ռուսաստանի մի շարք շրջաններ կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման
Աշխարհ
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերվա ընթացքում ԱԹՍ-ների հարձակումներ են արձանագրվել։ Տվերի մարզում անօդաչուի բեկորները վնասել են Wildberries-ի պահեստի պատը, տուժածներ չկան։
Լենինգրադի մարզում, տեղի իշխանությունների տվյալներով, խոցվել է 51 ԱԹՍ։ Ուստ-Լուգա նավահանգստում բեկորների հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։
Ռոստովի մարզում Կամենսկ-Շախտինսկիում և Կամենսկի շրջանում ոչնչացվել է մոտ 20 ԱԹՍ։
Մոսկվայի ուղղությամբ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 ԱԹՍ, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Տեղեկությունները ներկայացված են ռուսական պաշտոնական աղբյուրների հաղորդումների հիման վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել