Թրամփը ԱՄՆ ներմուծվող որոշ ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների համար սահմանել է մինչև 100% մաքսատուրք
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել ներմուծվող անօդաչու թռչող սարքերի և դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ՝ ազգային անվտանգության ռիսկերի և արտասահմանյան մատակարարներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
100% մաքսատուրքը կկիրառվի 25 կգ-ից ավելի քաշ ունեցող կամ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն հնարավորություններով ԱԹՍ-ների նկատմամբ, իսկ ավելի փոքր ԱԹՍ-ների համար նախատեսվում է 25% մաքսատուրք. փոխանցում է Reuters-ը։
Միաժամանակ, ԵՄ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից, Թայվանից և Լիխտենշտեյնից ներմուծվող համապատասխան ԱԹՍ-ների և բաղադրիչների համար նախատեսվում է 15% դրույքաչափ, իսկ Մեծ Բրիտանիայից ներմուծվողների համար՝ 10%։ Նոր հիմնական մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն Թրամփի ստորագրումից 21 օր անց։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել