Էրդողանի պաստառը պոկած տղամարդը կալանավորվել է
Աշխարհ
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերով պաստառը պոկելու մեջ մեղադրվող Ուֆուք Օրենը կալանավորվել է. հայտնում է haberhurriyeti-ն։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Օրենը պոկել է Էրդողանի պատկերով պաստառը, ինչից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել էր։ Օգոստոսի 9-ին դատարանը նրան ազատ էր արձակել՝ կիրառելով դատական վերահսկողության միջոցներ, այդ թվում՝ ստորագրելու պարտավորություն և երկրից դուրս գալու արգելք։
Դատախազությունը, սակայն, բողոքարկել է որոշումը։ Բողոքը բավարարվել է, Օրենի նկատմամբ նոր ձերբակալման որոշում է կայացվել, և նա կրկին բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է դատարան։
Դատարանը որոշել է նրան կալանավորել և ուղարկել կալանավայր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել