Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով երկրի մի շարք բնակավայրերում կան զոհեր և վիրավորներ։
Դոնեցկի մարզի Կրամատորսկում ռուսական կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով փլուզվել է տասըհարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը՝ առաջինից մինչև վեցերորդ հարկերը։ Զոհվել է մեկ մարդ, ևս 16-ը վիրավորվել են։
Սումիի մարզի Ստեպանովկա բնակավայրում «Շահեդի» հարվածի հետևանքով մասնավոր տուն է վնասվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ երեխա։
Չերկասիի մարզի Սմելայում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է ինըհարկանի բնակելի շենքի։ Մի քանի հարկերում հրդեհներ են բռնկվել, վիրավորվել է հինգ մարդ։
Զելենսկու փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում հարվածների են ենթարկվել նաև Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Օդեսայի, Խարկովի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաևի և Չեռնիգովի մարզերը։ Տարբեր բնակավայրերում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել