Պարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառը
Աշխարհ
Ամերիկյան Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի զեկույցի համաձայն՝ հուլիսին Հունաստանից Գերմանիա թռչող Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու և ուղևորի մասամբ դուրսպրծնելու պատճառը եղել են շարժիչի կոտրված մասերը։
Թռիչքից անմիջապես հետո տեղի է ունեցել շարժիչի թիակի վթար, ինչի հետևանքով խցիկում գրանցվել է ապաճնշում։ 11F նստատեղին նստած 61-ամյա ուղևորի գլուխն ու աջ ձեռքը հայտնվել են կոտրված պատուհանից այն կողմ, սակայն այլ ուղևորների օգնությամբ նրան հաջողվել է փրկել։
Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ և հաջողությամբ վայրէջք են կատարել Սալոնիկի օդանավակայանում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել