Մարոկկոն և Իսպանիան մեծացրել են իրենց ներկայությունը Սեուտայի սահմանին
Աշխարհ
Մարոկկոն և Իսպանիան մեծացրել են իրենց իրավապահ մարմինների ներկայությունը Սեուտայի սահմանին՝ շաբաթ օրը միգրանտների հերթական զանգվածային հոսքի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը։
«Մարոկոն և Իսպանիան ոստիկաններ են տեղակայել՝ կանխելու համար երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի կրկնությունը, երբ մոտ 72,000 միգրանտ զանգվածաբար լողալով հատեցին սահմանը՝ Սեուտա հասնելու համար», - հաղորդել է ռադիոկայանը։
Cadena SER-ի փոխանցմամբ՝ մի քանի օր է, ինչ մարոկկոյի սոցիալական ցանցերում շրջանառվում են հաղորդագրություններ, որոնցում կոչ են անում օգոստոսի 15-ին, շաբաթ օրը, Սեուտայի հետ սահմանը խախտելու նոր փորձի: Ի պատասխան՝ Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը Սեուտայում տեղակայել է 880 ոստիկան և 714 քաղաքացիական գվարդիայի աշխատակից: Ռադիոկայանը հաղորդում է, որ սա գրեթե 500-ով ավելի է, քան առաջին զանգվածային ներհոսքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը:
Հուլիսի վերջին Իսպանիայի Սեուտա քաղաքը բախվեց Մարոկկոյից անօրինական միգրացիայի զանգվածային ալիքի: Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտնեց, որ Մարոկկոյից երկիր է մուտք գործել մոտ 72,000 միգրանտ: Սեուտայի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնեցին, որ քաղաքում մնում է մոտ 10,000 միգրանտ:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել