Թուրքիան 2027-ի սկզբին լուսնագնաց կուղարկի Լուսին
Աշխարհ
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ երկիրը 2027 թվականի առաջին ամիսներին նախատեսում է Լուսին ուղարկել սեփական լուսնագնացը։
Նրա խոսքով՝ լուսնագնացը կունենա Թուրքիայում մշակված հիբրիդային շարժիչ համակարգ, իսկ դրա արձակման ժամանակացույցն արդեն հստակեցված է։ Քաջըրը նշել է նաև, որ սարքի բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։
Նախարարը ծրագրի իրականացումը կարևոր քայլ է համարել Թուրքիայի տիեզերական կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ նման տեխնոլոգիական հնարավորություն ունեն աշխարհի համեմատաբար քիչ թվով երկրներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել