Ավելի քան 7 800 վարորդ գումարով վերականգնել է զրկված վարորդական իրավունքը
Հայաստան
Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ արդեն օգտվել է վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգից։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նոր կարգավորումը հնարավորություն է տալիս վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին՝ օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, վերականգնել վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Ծառայության արժեքը 50 հազար դրամ է։
Կարգավորումն ուժի մեջ է մտել հուլիսի 6-ից։ Վերականգնումից հետո քաղաքացիների համար սահմանվում է մեկ տարվա փորձաշրջան՝ 6 բալային միավորով։
Նոր մեխանիզմից կարող են օգտվել նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք՝ սահմանված պայմաններով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել