«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում 

Սեուլն առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված միջազգային օդանավակայանը

Աշխարհ

Հարավկորեական «Ինչհոն» օդանավակայանը հայտարարել է, որ ընթացիկ տարում առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը միջազգային ուղևորների թվով։ Դա տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի այս հանգույցով ուղևորահոսքի անկման ֆոնին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։

Հարավկորեական հանգույցի տվյալներով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին այն սպասարկել է 38,4 միլիոն միջազգային ուղևորի, ինչը թույլ է տվել առաջ անցնել Լոնդոնի «Հիթրոուից» և Սինգապուրի «Չանգիից», գրել է FT-ն։

Անցյալ ողջ տարվա արդյունքներով «Ինչհոնը» միջազգային հոսքի ծավալով զբաղեցնում էր միայն երրորդ տեղը՝ Դուբայից և «Հիթրոուից» հետո, որոնց հաջորդում էին Սինգապուրի «Չանգին», Ամստերդամի «Սհիպհոլը» և Ստամբուլի IGA օդանավակայանը։ Աշխարհում ընդհանուր ուղևորահոսքի (ներառյալ ներքին չվերթները) առաջատարը շարունակում է մնալ Ատլանտայի «Հարթսֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանը (ԱՄՆ)։

Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) նախնական տվյալները ցույց են տվել, որ Դուբայը դուրս է մնացել առաջատարների շարքից՝ ժամանողների թվի կտրուկ կրճատման պատճառով։ ACI-ում նշել են, որ ցուցանիշները ենթակա են «վերջնական ստուգման», պաշտոնական զեկույցը կհրապարակվի հաջորդ ամիս։

Իրանում պատերազմի ազդեցությունը և հոսքերի վերաբաշխումը

Դուբայի օդանավակայանը գործնականում դադարեցրել էր աշխատանքը փետրվարի վերջին Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո առաջին օրերին։ Թեև Emirates ավիաընկերությունը ընդամենը մի քանի օր անց վերսկսել էր թռիչքները, դեպի այս հանգույց և դրա միջոցով ճանապարհորդող ուղևորների թիվը մինչ այժմ չի վերականգնվել նախապատերազմական մակարդակին։

ACI-ի տվյալները ցույց են տալիս, որ Դուբայի միջազգային ուղևորահոսքը փետրվարի 7,4 միլիոնից մարտին ընկել է մինչև 2,5 միլիոն։ Հունիսին այս ցուցանիշը վերականգնվել է միայն մասամբ՝ հասնելով մոտ 4,7 միլիոն մարդու։

Ճգնաժամի ֆոնին եվրոպական և ասիական ավիաընկերություններն արձանագրել են այն ուղևորների թվի աճ, որոնք նախընտրում են ուղիղ թռիչքներ կատարել երկու տարածաշրջանների միջև՝ Մերձավոր Արևելքում տարանցիկ կանգառներ անելու փոխարեն։ «Ինչհոնն» այս միտումից ուղղակիորեն շահել է․ ավելացել է այն ճանապարհորդների հոսքը, որոնք Հարավային Կորեա են թռչում՝ տարածաշրջանի այլ երկրներ հետագա տեղափոխությամբ։

Եվրոպայից «Ինչհոն»՝ միացվող չվերթների համար տարանցիկ անցնող ուղևորների թիվը տարվա առաջին կեսին աճել է երկու երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Քանի որ Մերձավոր Արևելքի օդանավակայանների, ինչպիսին է Դուբայը, տարանցիկ գործառույթը թուլացել է ամերիկա-իրանական հակամարտության պատճառով, Դուբայի միջոցով թռիչքների ավանդական պահանջարկը՝ ներառյալ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև երթուղիները, վերակողմնորոշվել է դեպի ուղիղ և միացվող չվերթներ «Ինչհոն» օդանավակայանի միջոցով», — նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։

Բացի աշխարհաքաղաքական գործոններից, Հարավային Կորեան ապրում է զբոսաշրջային լայնածավալ բում։ Դա պայմանավորված է Չինաստանից և Ճապոնիայից ժամանող այցելուների թվի աճով, կորեական փոփ-մշակույթի ժողովրդականությամբ (ներառյալ KPop Demon Hunters ֆիլմի վերջին հաջողությունը), ինչպես նաև գեղեցկության արդյունաբերության և տեխնոլոգիական հատվածի սրընթաց զարգացմամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով
Ամենադիտված