Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումը
Համաշխարհային Մամուլ
Հունիսին Հնդկաստանը արտաքին շուկաներից գնել է 2,659 մլն տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ)։ Երկրի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։
ՀԲԳ-ի գնումներն ավելացրել են նաև ասիական խոշոր տնտեսությունները՝ Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Միաժամանակ գազի մատակարարումների մի մասը եվրոպական շուկայից ուղղվել է դեպի Ասիա, իսկ Եվրոպայի ներմուծումը նվազել է 18%-ով։
Հնդկաստանի համար ՀԲԳ-ի խոշորագույն մատակարարը մնացել է ԱՄՆ-ը՝ ապահովելով 562 հազար տոննա կամ ընդհանուր ներմուծման շուրջ 21%-ը։ Խոշոր մատակարարների թվում են նաև Նիգերիան, Օմանը և Անգոլան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել