Չինաստանը Ճապոնիայից պահանջել է հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ճապոնիան պետք է հարգի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորված միջազգային կարգը։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Տոկիոն քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իտուրուպ կղզի։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը նշել է, որ Պեկինը հետևողականորեն հանդես է գալիս պատերազմի արդյունքների պահպանման օգտին և Ճապոնիային կոչ է անում հետևել Կահիրեի հռչակագրի ու Պոտսդամի համաձայնագրերի հիման վրա ձևավորված միջազգային կարգին։
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել Պուտինի՝ Իտուրուպ այցի կապակցությամբ։ Տոկիոն հավակնություններ ունի Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիների նկատմամբ՝ դրանք անվանելով «հյուսիսային տարածքներ», մինչդեռ Մոսկվան պնդում է, որ Հարավային Կուրիլների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել