Օմանի ափերի մոտ նավթի հսկայական արտահոսքը բնապահպանական աղետի վտանգ է ստեղծել
Համաշխարհային Մամուլ
Պարսից ծոցում երկու նոր նավթային բիծ է հայտնաբերվել, մինչդեռ Օմանի ափերի մոտ արդեն տեղի է ունենում խոշոր արտահոսք, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և իր կողմից ստուգված տեսանյութերին։
Օմանի ափերի մոտ վնասված «Caroline Bezengi» լցանավից ռուսական հում նավթ է արտահոսում պահպանվող ծովային տարածք։ Որոշ գնահատականներով՝ առաջացած նավթային բիծը տարածվել է շուրջ 2000 քառակուսի կիլոմետրի վրա։ Միևնույն ժամանակ երկու այլ բծեր են նկատվել Իրանի Քեշմ և Սիրրի կղզիների մոտ։ Քեշմի մոտ աղտոտվածության հետքերը ձգվում են շուրջ 160 կմ։
Փորձագետները իրավիճակը լուրջ բնապահպանական սպառնալիք են համարում։ Տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտությունը դժվարացնում է վնասված նավերին հասնելը և մաքրման աշխատանքների իրականացումը։ Reuters-ը նշում է, որ «Caroline Bezengi»-ի վթարը չի կապվում Իրան-ԱՄՆ հակամարտության հետ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել