Apple-ը Alibaba-ի աջակցությամբ Չինաստանի համար սեփական AI մոդել է ստեղծել
Աշխարհ
Apple-ը Չինաստանի շուկայի համար մշակել և ուսուցանել է սեփական մեծ լեզվային մոդելը (LLM)՝ չինական Alibaba տեխնոլոգիական հսկայի աջակցությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրների։
Մինչ այժմ Apple-ը Չինաստանում արհեստական բանականության գործառույթների համար նախատեսում էր հիմնականում օգտագործել տեղական գործընկերների մոդելները։ Սեփական մոդելի ստեղծումը ընկերությանը հնարավորություն կտա ավելի մեծ վերահսկողություն ունենալ Չինաստանում վաճառվող iPhone-ների և մյուս սարքերի AI գործառույթների նկատմամբ։ Apple Intelligence ծառայությունների փաթեթի գործարկումը Չինաստանում սպասվում է առաջիկա ամիսներին՝ iOS-ի թարմացումից հետո։
Չինաստանի կարգավորող մարմինն արդեն գրանցել է Apple-ի գեներատիվ AI ծառայությունը։ Reuters-ի տվյալներով՝ Չինաստանի համար նախատեսված Apple Intelligence-ում նախատեսվում է նաև օգտագործել Alibaba-ի Qwen մոդելն ու Baidu-ի տեխնոլոգիաները։ Եթե ծրագիրն ամբողջությամբ հաստատվի, Apple-ը կարող է դառնալ Չինաստանում սեփական AI մոդել առաջարկելու թույլտվություն ստացած առաջին օտարերկրյա ընկերությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել