Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջ
Աշխարհ
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսի դեմ դատական հայց են ներկայացրել նրա Wondermind Global հոգեկան առողջության ստարտափի ներդրողները՝ մեղադրելով նրան պայմանավորվածությունները չկատարելու և խարդախության մեջ, հայտնում է Reuters-ը։
Հայցվորները ընկերությունում ներդրել են գրեթե 1,2 մլն դոլար։ Նրանց խոսքով՝ Գոմեսը, որն ընկերությունում պետք է զբաղվեր մարքեթինգով, խոստացել էր ակտիվ մասնակցել նախագծի զարգացմանն ու առաջխաղացմանը, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Մասնավորապես, չի ստեղծվել խոստացված բջջային հավելվածը, իսկ ընկերությունը խնդիրներ է ունեցել նույնիսկ աշխատակիցներին և մատակարարներին ժամանակին վճարելու հարցում։
Ներդրողները պահանջում են վերադարձնել իրենց ներդրած գումարները և փոխհատուցել դատական ծախսերը։ Սելենա Գոմեսի ներկայացուցիչը Reuters-ի հարցմանը դեռ չի պատասխանել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել