Ինդոնեզիայի մուտքի արտոնագրերը կթանկանան օտարերկրացիների համար
Աշխարհ
Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են բարձրացնել օտարերկրացիների, այդ թվում՝ ռուսաստանցիների համար մուտքի արտոնագրերի արժեքը, հայտնում է ANTARA News-ը։
Ներկայում ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրոնային մուտքի արտոնագիրն արժե 500 հազար ինդոնեզական ռուփի։ Նախատեսվում է էլեկտրոնային ժամանման վիզայի (e-VOA) արժեքը բարձրացնել մինչև 750 հազար ռուփի, իսկ օդանավակայանում ձևակերպվող վիզայինը՝ մինչև 1 մլն ռուփի։
Փոփոխության նպատակն է զբոսաշրջիկներին խրախուսել մուտքի արտոնագիրը նախապես առցանց ձևակերպել՝ օդանավակայաններում հերթերը նվազեցնելու համար։ Նոր սակագների ուժի մեջ մտնելու հստակ ժամկետը դեռ չի նշվում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը