100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքները
Հասարակություն
ԱՄՆ-ում 100-ամյա երկվորյակներ Ջեյն Սաութվիքն ու Բիլ Էբոթը պատմել են, թե ինչի հետ են կապում իրենց երկարակեցությունը, գրում է People-ը։
Քույրն ու եղբայրը կարևոր գործոն են համարում ժառանգականությունը․ նրանց ծնողները ապրել են մինչև 95 տարեկան, իսկ ավագ եղբայրը՝ մինչև 103։ Միաժամանակ երկվորյակները նշում են նաև վնասակար սովորություններից հրաժարվելու կարևորությունը։ Սաութվիքը նախկինում ծխել է, սակայն վաղուց թողել է, իսկ Էբոթը գրեթե ալկոհոլ չի օգտագործում։
Նրանք ծնվել են 1926 թվականի ապրիլի 8-ին Հավայան կղզիներում։ Չնայած կյանքի ընթացքում ունեցած առողջական խնդիրներին՝ երկուսն էլ հասել են 100 տարեկանի։ Մինչև COVID-19-ի համավարակը նրանք ակտիվ ճանապարհորդել են, իսկ այժմ ապրում են միմյանց հարևանությամբ և, ինչպես պատմում են, հոգով դեռ իրենց երեխա են զգում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել