Բարձր ճնշում ունեցողներին զգուշացրել են թեյի հնարավոր վտանգի մասին
Հասարակություն
Սև թեյը կարող է կարճ ժամանակով բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել որոշ դեղամիջոցների ազդեցության վրա։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։
Բժշկի խոսքով՝ թեյում պարունակվող կոֆեինը կարող է ճնշումը բարձրացնել մոտ 10–15 մմ սնդիկի սյունով, սակայն ազդեցությունը սովորաբար կարճատև է։ Միևնույն ժամանակ թեյում առկա ֆլավոնոիդները, կատեխիններն ու այլ հակաօքսիդանտները կարող են դրական ազդեցություն ունենալ անոթների վրա։
Մասնագետը խորհուրդ է տվել առողջ մարդկանց սահմանափակվել օրական 2–3 բաժակ սև թեյով։ Հիպերտոնիա, առիթմիա կամ սրտային այլ խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում թեյի օգտագործումը քննարկել բժշկի հետ։ Բելոուսովը նաև զգուշացրել է՝ ճնշման և սրտային հիվանդությունների դեմ դեղամիջոցները չի կարելի խմել թեյով, քանի որ այն կարող է ազդել որոշ դեղերի ազդեցության վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել