Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում
Համաշխարհային Մամուլ
Չինական ավտոարտադրողները արագորեն ընդլայնում են իրենց ներկայությունը արտասահմանյան շուկաներում՝ Եվրոպայից մինչև Հարավարևելյան Ասիա, մինչդեռ երկրի ներսում մեքենաների վաճառքը շարունակում է նվազել, հայտնում է Reuters-ը։
Հուլիսին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 20%-ով՝ հասնելով 1,47 մլն-ի։ Սա անկման արդեն 10-րդ անընդմեջ ամիսն է։ Միևնույն ժամանակ արտահանումն աճել է 88%-ով՝ հասնելով 923 հազար մեքենայի։ 2026-ի առաջին կիսամյակում ներքին վաճառքը նվազել է 2,3 մլն մեքենայով, իսկ արտահանումն աճել է 71%-ով։
Չինական BYD-ի, Geely-ի և Chery-ի նման արտադրողները ներքին թույլ պահանջարկի պայմաններում ավելի ակտիվ են դուրս գալիս արտաքին շուկաներ։ Չինական ապրանքանիշերի մասնաբաժինը Եվրոպայի ավտոշուկայում 2022-ի մոտ 3%-ից 2026-ի առաջին եռամսյակում հասել է 16%-ի, իսկ էլեկտրամոբիլների շուկայում արդեն մոտենում է 25%-ի։ Փորձագետների գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը չինական ապրանքանիշերը կարող են զբաղեցնել Եվրոպայի ավտոշուկայի ավելի քան 20%-ը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել