Ճապոնիայում աննախադեպ հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
Աշխարհ
Ճապոնիայի արևելյան շրջաններում աննախադեպ հորդառատ անձրևները խոշոր ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։ Վերջին տվյալներով՝ առնվազն 8 մարդ զոհվել է, իսկ հազարավոր մարդիկ մնացել են արգելափակված. փոխանցում է BBC-ն։
Ամենածանր իրավիճակը գրանցվել է Տոկիոյին հարակից Չիբա պրեֆեկտուրայում, որտեղ մեկ ժամում տեղացած անձրևի քանակը գերազանցել է 100 մմ-ը։ Ըստ տեղական իշխանությունների՝ սա Ճապոնիայում երբևէ գրանցված տեղումների ամենաբարձր ցուցանիշն է։
Հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 20 հազար տնային տնտեսություն զրկվել է էլեկտրականությունից, իսկ ավելի քան 100 հազար բնակչի իշխանությունները հորդորել են տարհանվել։ Ժամանակավորապես դադարեցվել են մի շարք երկաթուղային ծառայություններ, փակվել են նաև որոշ խոշոր ավտոճանապարհներ։
Հազարավոր ուղևորներ գիշերն անցկացրել են Նարիտա օդանավակայանում և մետրոյի կայարաններում։ Մոտ 1800 մարդ ստիպված է եղել գիշերել Չիբայի պրեֆեկտուրայի կառավարության շենքում։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը իրավիճակը գնահատել է որպես «աննախադեպ մակարդակի հորդառատ անձրև»՝ նախազգուշացնելով ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել