Վարդաձորում հոսանքահարված 14-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից․ վիճակը բավարար է
Հասարակություն
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրում տեղի ունեցած դեպքից հետո Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը գնահատվել է բավարար։
Բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ երեխան բուժօգնություն է ստացել ընդունարանում, անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, և նույն օրը դուրս է գրվել բուժհաստատությունից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Վարդաձորում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել և տեղում մահացել էր Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչ։ Դեպքի վայրում գտնվող 14-ամյա տղան, ըստ նախնական տվյալների, սթրես էր տարել և հոսանքահարման նշաններ էր ունեցել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել