Փհենյանը գաղտնի՞ զենք է փորձարկում Ռուսաստանի համար
Աշխարհ
Հյուսիսային Կորեան նախօրեին իրականացրել է երկու առեղծվածային հրթիռային արձակում, որոնց մասին, սակայն, երկրի պետական լրատվամիջոցները չեն հայտնել։
Ինչպես գրում է The Independent-ը, ԿԺԴՀ-ն սովորաբար լայնորեն լուսաբանում է նման փորձարկումները՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ կադրեր։
Փորձագետների կարծիքով՝ այս անգամ արձակումների շուրջ տեղեկատվության բացակայությունը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Հյուսիսային Կորեան գաղտնի կատարելագործում է իր հրթիռային համակարգերը Ռուսաստանի համար։
Եթե այս վարկածը հաստատվի, դրա հետևանքները կարող են անդրադառնալ ոչ միայն Արևելյան Ասիայի, այլև Եվրոպայի անվտանգության իրավիճակի վրա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը