9,1 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվել է նոր սեփականատիրոջը փոխանցվելուց 4 օր անց
Աշխարհ
Շքեղ, մոտ 30 մետր երկարությամբ Angiola II զբոսանավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ Սարդինիայի Պորտո Չերվոյի ափերի մոտ՝ նոր սեփականատիրոջը փոխանցվելուց ընդամենը 4 օր անց։
Նավի վրա գտնվել է 14 մարդ, երբ շարժիչի անսարքության հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կրակը վնասել է զբոսանավի հերմետիկ հատվածները, ինչի հետևանքով ջուրը սկսել է ներթափանցել նավի ներս։
Զբոսանավը սկսել է թեքվել և ի վերջո ամբողջությամբ խորտակվել։ Բոլոր 14 անձինք փրկվել են, տուժածների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել