Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը
Հայաստան
Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կողմից վերջին շրջանում բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով:
Ներքին գործերի նախարարությունում հարցը մանրամասնորեն ուսումնասիրվել է, ինչպես նաև ուսումնասիրության են ենթարկվել տեղահանումից հետո միգրացիայի ոլորտի լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները: Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով անձի վարելու իրավունքի առկայությունը հստակ հաստատվում է, սակայն ամբողջական չեն վարորդական իրավունքից զրկված լինելու հիմքերի ու ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ քաղաքացիների և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ:
Այսպիսով, երկուշաբթի օրվանից քաղաքացիները կարող են դիմել և առանց քննություն հանձնելու ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական: Ըստ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ իրենց համար կարևոր է, որ բարձրացված հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար ու իրավաչափ լուծում:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել