Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի 

«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին»

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Որ այսօրվա տիտղոսակիր ընդդիմությունն իր որդեգրած մարտավարությամբ էականորեն տարբերվում է նախկին ընդդիմությունից, մասնավորապես ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», նախորդ առաջատարից՝ «Հայաստան» դաշինքից, տեսանելի դարձավ հենց առաջին շաբաթվա ընթացքում:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ոճի մեջ՝ բարեկիրթ եւ կառուցողական դիրքերում է փորձում առայժմ մնալ եւ իր ղեկավարած ֆրակցիան էլ «ռինգ» չհանել, ինչը հանրության որոշ շրջանակների եւ հատկապես իշխանականների կողմից թուլության եւ կոմպրոմիսի գնալու տպավորություն է թողնում: Սակայն վերջին օրերի միջադեպի «իտոգը» պարզ դարձրեց, որ նոր ընդդիմության նոր ոճը թեպետ տարբերվում է, բայց «ուժեղները» չեն պատրաստվում կուլ գնալ իշխանականներին եւ թույլի ու տուժածի դիրքում տեղավորվել:

Երկու օր է՝ խորհրդարանը փոթորկվել է պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից եւ հատկապես` իշխանականներին ուղղված «սրիկայաբար» արտահայտությունից: ՔՊ «հրեշտակաց» ֆրակցիան, որն 8 տարի շարունակ ատելություն ու վիրավորանք է տարածել, իսկ իրենց առաջնորդ Փաշինյանն ամենավերջին բառերն է կիրառել բազմաթիվ հարգված անձանց, ինստիտուտների ու խմբերի նկատմամբ, մի քանի օր է՝ հուզված «ատչյոտ» է պահանջում Ղազարյանից ու նրա խմբակցությանը փորձում ներողություն պարտադրել: Նարեկ Կարապետյանի՝ միջադեպից րոպեներ անց զգուշավոր արձագանքն էլ ավելի է ոգեւորել ուսապարկերին ու վրդովեցրել հանրությանը: Հիշեցնենք, որ Կարապետյանը Էդգար Ղազարյանի «սրիկայաբար» արտահայտությունը խնդրահարույց էր համարել եւ խոստացել այն քննարկել խմբակցությունում: Բայց հանրության ակտիվ շրջանակներն այդ հայտարարությանը շատ վատ վերաբերվեցին, դա ընկալեցին որպես թուլության եւ կոմպրոմիսի գնալու քայլ եւ սկսեցին դաժանաբար քննադատել նրանց ու պաշտպանել Ղազարյանին, որը «մի բան էլ քիչ է ասել»:

Ընդդիմադիրներին, հեգեւորականներին, նախկին նախագահներին, դատավորներին, դիվանագետներին ամենավատ բառապաշարով որակումներ տված՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «կոշիկ լիզողներ», «ստահակ», «մատ էլ թափ կտամ, ուրիշ բան էլ թափ կտամ», «բռնելու ենք՝ շինենք», «կծեփեմ ասֆալտին», «կկզըցնեմ», «բոմժ կսարքեմ», «վեր ընգեք տեղներդ» եւ շատ ուրիշ վիրավորական արտահայտություններ թույլ տված Փաշինյանի թիմակիցները միջադեպից մեկ օր անց էլ չէին հանդարտվում` «սրիկայաբար» բառի մեջ աշխարհի մեղքերն ու աններելի վիրավորանք տեսնելով:

Երեկ առավոտյան նրանք կրկին ԱԺ նիստի մեկնարկին «ուժեղներին» սկսեցին պարտադրել, որ ներողություն խնդրեն, սակայն չհաջողեցին ու փորձեցին «ստրախ գանյատ անել»` Ռուբեն Ռուբինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ ցուցադրաբար հեռացան դահլիճից` իբր որ քննարկեն Էդգար Ղազարյանի ճակատագիրը, սակայն դա էլ «ուժեղներին» չսասանեց:

Օրվա երկրորդ կեսին Նարեկ Կարապետյանը խորհրդարանում լրագրողներին ճեպազրույց տվեց եւ ասաց, որ խմբակցության նիստում քննարկել են հարցը եւ հրապարակման ենթակա երկու որոշում կայացրել, այն է՝ Ղազարյանը ներողություն չի խնդրի, նրա տեղը դահլիճում փոխել են` սկզբում ՔՊ-ականների հարեւանությամբ էր նստում, միջադեպից հետո տեղափոխել էին շարքերի խորքը: Նարեկ Կարապետյանն ասաց, որ ոչ հրապարակային որոշում էլ են կայացրել, բայց չմանրամասնեց, թե ինչ: Տեղեկացանք, որ Ղազարյանին ասվել է, որ իր ելույթում զերծ մնա վիրավորական բառեր գործածելուց, սուր ելույթներ կարող է ունենալ, բայց առանց վիրավորական մակդիրների: Ի դեպ, ՔՊ- ականները «վիզ էին դրել» նաեւ, որ Ղազարյանը վայր դնի մանդատը, սակայն այդ հարցն անգամ չեն քննարկել:

Բայց այս պահին Ղազարյանի նկատմամբ կայացված մեղադրական վերդիկտ կա, եւ եթե հետագայում մեղադրական դատավճիռ լինի, ու այն ուժի մեջ մտնի, օրենքի ուժով նա կարող է զրկվել մանդատից: Մեղադրանքը միանգամայն անհեթեթ է ու քաղաքական եւ վերաբերում է ՍԴ դատավորների հետ կապված իբրեւ թե արատավոր տեղեկություններ տարածելուն: Հուսանք՝ դատական համակարգը կսկսի իր մեջ ուժ գտնել, եւ ոչ միայն Վեհափառի, այլեւ մյուս քաղաքական մեղադրանքներով դատավճիռներ չեն արձակվի, իշխանությունների ապօրինի ցանկություններն ի կատար չեն ածվի: Դա նաեւ բխում է դատավորների շահերից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները
Ամենադիտված