ՆԱՏՕ-ի կործանիչը Լատվիայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Օգոստոսի 14-ի առավոտյան անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք և խոցվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությանը մասնակցող կործանիչի կողմից։ Այս մասին Reuters-ին հայտնել են Լատվիայի զինված ուժերից։
Լատվիայի պաշտպանության նախարարությունն արդեն չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում հայտարարված օդային սպառնալիքի նախազգուշացումը։ Միաժամանակ գերատեսչությունը չի հայտնել, թե որտեղ է հայտնաբերվել անօդաչուն և ինչ ծագում է ունեցել այն։
Դեպքին նախորդած գիշերը օդային վտանգի ռեժիմ էր հայտարարվել նաև Ռուսաստանի Լենինգրադի մարզում։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մի քանի ժամվա ընթացքում խոցել են 54 անօդաչու թռչող սարք։
ԱԹՍ-ների հարձակումների ֆոնին սահմանափակումներ են մտցվել նաև Ֆինլանդիայում․ իշխանությունները նեղացրել են Ֆիննական ծոցի արևելյան հատվածում օդային և ծովային երթևեկության գոտիները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել