Ozon-ը հեռացվել է Google Play-ից
Հասարակություն
Ռուսական Ozon-ի հավելվածն այլևս հասանելի չէ Google Play-ում։ Հարթակից հեռացվել են նաև Ozon Fresh, Ozon Seller, Ozon Job, Ozon Travel և Ozon Select հավելվածները։
Ozon-ը հաստատել է հավելվածների հեռացումը՝ հայտարարելով, որ ընկերությունը Google Play-ի կանոնները չի խախտել, իսկ Ozon-ի և նշված ծառայությունների նկատմամբ պատժամիջոցներ չեն գործում։ Ընկերությունը հեռացման կոնկրետ պատճառ չի հայտնել։
Android-ի օգտատերերին առաջարկվում է հավելվածները ներբեռնել այլընտրանքային հարթակներից՝ RuStore-ից, AppGallery-ից կամ Galaxy Store-ից։ Արդեն տեղադրված հավելվածները շարունակում են աշխատել։
Հատկանշական է, որ ընդամենը երկու օր առաջ Google Play-ից հեռացվել էր նաև Ozon Bank-ի հավելվածը, որը հայտնվել էր ԵՄ պատժամիջոցների տակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել