Ուժեղ քամու հետևանքով Երևանում և երկու մարզում վնասներ են արձանագրվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ուժեղ քամու հետևանքով ահազանգեր են ստացվել Երևանի մի շարք վարչական շրջաններից, ինչպես նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից։
Քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ և թիթեղներ, պոկվել էլեկտրական լարեր, թեքվել լուսավորության սյուներ, ինչպես նաև փակվել են ճանապարհներ։ Որոշ դեպքերում վնասվել են նաև ավտոմեքենաներ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են ստացված ահազանգերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի հեռացման, վնասված թիթեղների ապամոնտաժման, թեքված սյուների ամրացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել