«Բարձր հովանու ներքո»՝ աղբի բուրգ է աճում Երևանի կենտրոնում
Հասարակություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում՝ «АТС»-ի շենքի հարևանությամբ, ստեղծվել է հակասանիտարական վիճակ։ Տարածքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել, ինչի հետևանքով հատվածում տարածվում է գարշահոտություն․ հայտնում է Գագիկ Շամշյանը։
Տեղում իրավիճակը, ըստ հրապարակման, վաղուց է այսպիսին, սակայն խնդիրը մինչ այժմ չի լուծվել։ Աղբի կուտակումները ոչ միայն փչացնում են տարածքի տեսքը, այլև կարող են սանիտարական խնդիրների և վարակի տարածման վտանգ ստեղծել։
Հատկանշական է, որ աղբամանների հարակից հատվածը վերածվել է աղբի կուտակման վայրի։ Մինչ քաղաքացիներից պահանջվում է պահպանել մաքրությունը, պատասխանատու կառույցներից ակնկալվում է նաև ժամանակին իրականացնել տարածքի մաքրումն ու աղբի հեռացումը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել