Կենտրոնում և Արաբկիրում ամբողջ շաբաթ փոշու գերազանցում է եղել
Հայաստան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է օգոստոսի 5-11-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։
Ըստ ներկայացված տվյալների՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Շենգավիթում փոշու գերազանցում արձանագրվել է օգոստոսի 5-6-ին և 9-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։
Միաժամանակ, ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի մակարդակից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ին և 8-9-ին, իսկ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Արաբկիրում և Շենգավիթում ազոտի երկօքսիդի գերազանցում չի արձանագրվել։
Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, դրա պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել