Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որը վնասել է Արևելյան Նուսա Թենգարա նահանգում գտնվող տները, դպրոցները, բժշկական հաստատությունները և այլ կառույցներ, հաղորդում է տեղական «Ջակարտա Գլոբ» լրատվական կայքը։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 00:58-ին, էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտակայքում։ Մագնիտուդը կազմել է 7.7։
Կարճ ժամանակ անց գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 6.2 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 102 կիլոմետր հեռավորության վրա։
«Շաբաթ առավոտյան վաղ Արևելյան Նուսա Թենգարա նահանգում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որը վնասել է տներ և հասարակական կառույցներ մի քանի շրջաններում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Վնասվել են նաև դպրոցներ, կառավարական շենքեր և բժշկական հաստատություններ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել