Ուկրաինայում նշել են կանանց հնարավոր մոբիլիզացիայի հետևանքները
Հասարակություն
Ուկրաինայում կանանց պարտադիր մոբիլիզացիան կարող է հանգեցնել վնասվածքների և առողջական խնդիրների աճի։ Այս մասին հայտարարել է մանկաբարձ-գինեկոլոգ Անդրեյ Մարտիչը, փոխանցում է «Страна.ua»-ն։
Բժշկի խոսքով՝ զանգվածային զորակոչի դեպքում բանակում կհայտնվեն տարբեր տարիքի, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի կանայք։ Նրա գնահատմամբ՝ միևնույն ֆիզիկական նորմատիվները տղամարդկանց և կանանց օրգանիզմի համար տարբեր ծանրաբեռնվածություն են ստեղծում, ինչը կարող է մեծացնել վնասվածքների հավանականությունը։
Մարտիչը նշել է նաև, որ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սննդի պակասը, քնի պակասը, մարտական սթրեսը և գինեկոլոգիական օգնության սահմանափակ հասանելիությունը կարող են բացասաբար ազդել կանանց վերարտադրողական առողջության վրա։ Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության կայքում կանանց մոբիլիզացնելու վերաբերյալ հանրագիր էր հրապարակվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը