Կիևում համալսարանի աշխատակցին տուգանել են ռուսերեն խոսելու համար
Հասարակություն
Կիևի համալսարաններից մեկի աշխատակցի նկատմամբ արձանագրություն է կազմվել և տուգանք նշանակվել ռուսերեն օգտագործելու համար, հայտնում է «Страна.ua»-ն՝ հղում անելով լեզվի օմբուդսմենի ներկայացուցիչ Իգոր Սպիրիդոնովին։
Ըստ հրապարակման՝ բուհի բաժիններից մեկի ղեկավարը քաղաքացու հետ դիմումի գրանցման և փաստաթղթաշրջանառության հարցերը քննարկելիս խոսել է ռուսերեն, ինչպես նաև նույն լեզվով դիմել իր գործընկերոջը։
Զրույցը ձայնագրվել է, իսկ ձայնագրությունն ուղարկվել է լեզվի օմբուդսմենի քարտուղարություն։ Դրանից հետո աշխատակցի նկատմամբ արձանագրություն է կազմվել և տուգանք նշանակվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել