Գիտնականները ահազանգում են․ Երկրի տաքացման տեմպը կտրուկ արագացել է
Աշխարհ
Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։
Հետազոտողները, բացառելով բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը, ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ Երկրի երկարաժամկետ տաքացման արագությունն իսկապես աճում է։
Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը յուրաքանչյուր տասնամյակում բարձրացել է մոտ 0,35°C-ով, մինչդեռ 1970-2015 թվականներին այդ ցուցանիշը եղել է 0,2°C-ից փոքր-ինչ ցածր։
Գիտնականների գնահատմամբ՝ վերջին տասնամյակում գրանցված տաքացման տեմպը ամենաբարձրն է 1880 թվականից ի վեր, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել