Գերմանիայում կոչ են արել լուրջ վերաբերվել ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի հայտարարությանը
Աշխարհ
Ծովային նավագնացության անվտանգության փորձագետ, Բոննի համալսարանի CASSIS վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մորից Բրակեն Գերմանիային և Եվրոպային կոչ է արել լուրջ վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական նավերի գրավման փորձերին պատասխանելու մասին հայտարարություններին։ Այս մասին նա ասել է Bild-ին։
Փորձագետի գնահատմամբ՝ նույնիսկ առանձին միջադեպերը կարող են զգալի տնտեսական հետևանքներ ունենալ Եվրոպայի համար՝ բարձրացնելով ապահովագրական ծախսերը և երկարացնելով բեռնափոխադրումների երթուղիները։ Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրոպան տնտեսական զարգացման, քաղաքական կայունության և ինքնիշխանության տեսանկյունից մեծապես կախված են ծովային ուղիներից։
Գերմանիայի ապահովագրողների միությունում ևս կարծում են, որ Ռուսաստանի հնարավոր պատասխան գործողությունները կարող են թանկ արժենալ եվրոպական առևտրային և նավագնացության ընկերությունների համար՝ հանգեցնելով ապահովագրության պայմանների խստացման։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել