Թալիբները ԱՄՆ-ին կոչ են անում վերադառնալ Աֆղանստան՝ այս անգամ ներդրումներով
Աշխարհ
Աֆղանստանի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկել են վերադառնալ երկիր՝ առանց ռազմական ներկայության, սակայն դիվանագիտական և տնտեսական ներգրավվածությամբ։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին The New York Times-ին հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է վերաբացել իր դեսպանատունը և ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ՝ մասնավորապես օգտակար հանածոների, ամբարտակների ու ճանապարհների ոլորտներում։
Առաջարկը հնչում է ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից մոտ հինգ տարի անց։ Kabul-ը, փաստացի, նախկին հակառակորդին առաջարկում է վերականգնել հարաբերությունները՝ այժմ արդեն դիվանագիտության և ներդրումների միջոցով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել