Ավստրալիայում հուղարկավորել են 5-ամյա աղջկան, որի սպանությունից հետո զանգվածային բախումներ էին սկսվել
Համաշխարհային Մամուլ
Ավստրալիայի Ալիս Սփրինգս քաղաքում հարյուրավոր մարդիկ մասնակցել են հինգ տարեկան բնիկ աղջկա՝ Կումանջայի Լիթլ Բեյբիի հուղարկավորությանը։ Նրա սպանությունն ապրիլին ցնցել էր երկիրը և քաղաքում բռնի բախումների պատճառ դարձել, հայտնում է Reuters-ը։
Հուղարկավորության մասնակիցներից շատերը կրել են վարդագույն հագուստ՝ աղջկա սիրելի գույնը։ Ծաղիկներով պատված դագաղը տեղափոխվել է Ալիս Սփրինգսի Garden Cemetery գերեզմանատուն, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։
Աղջկա սպանության մեջ մեղադրվում է 47-ամյա Ջեֆերսոն Լյուիսը։ Նրա ձերբակալությունից առաջ տեղացիները հայտնաբերել և ծեծի էին ենթարկել նրան, ինչից հետո մոտ 25 հազար բնակիչ ունեցող քաղաքում անկարգություններ ու բախումներ էին սկսվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել