Վրաերթ՝ Երևանում․ թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին
Արտակարգ Պատահար
Երևանի Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 10։00-ի սահմաններում։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդը դեպքի վայրից չի հեռացել և ահազանգել է շտապօգնություն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել