Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Անսար գյուղի բնակելի շենքին, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ երեքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Լիբանանի շտապօգնության ծառայությունից։
«Անսարի ծայրամասում, Ազ-Զարիյա գյուղի մոտ գտնվող տան վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Տունն ամբողջությամբ ավերվել է», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել փլատակները և դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին։
Գործողությանը մասնակցում են «Քաշաֆ ալ-Ռիսալա ալ-Իսլամիյա» շարժման, Իսլամական առողջապահության կոմիտեի և Լիբանանի քաղաքացիական պաշտպանության շտապօգնության աշխատակիցները։ Վիրավորներին տեղափոխում են Նաբաթիե քաղաքի հիվանդանոցներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել